Տեղի կունենա «Պատերազմից վերադարձած հետախույզը.20 տարի բանտում» ֆիլմի դիտում- քննարկումը
Մայիսի 15-ին, ժամը 15:00-ին Կինեմատոգրաֆիստների միության դահլիճում տեղի կունենա «Հետքի» պատրաստած «Պատերազմից վերադարձած հետախույզը.20 տարի բանտում» տեսաֆիլմի դիտում-քննարկումը: Հասցե՝ Վարդանանց 18, Կինոյի տուն (մուտքը՝ Վերնիսաժի կողմից), մուտք ազատ է:
Ֆիլմում պատմվում է 20 տարի անազատության մեջ գտնվող ցմահ բանտարկյալ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի մասին: Այն նվիրված է դատապարտյալի դստեր՝ Սյուզաննա Քոչարյանի հիշատակին: Ֆիլմի դիտում-քննարկմանը ներկա կլինեն նաև Սողոմոն Քոչարյանի մայրն ու քույրերը, մարտական ընկերներն ու հրամանատարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել