HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր քրեական գործ` պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքով

2014 թվականի մայիսի 23-ին անհայտ անձի կողմից Գաբրիել Մ.-ի հողամասին հարակից բեռնատարի չօգտագործվող կցորդի տակ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ և շուրջ 10 ամիս կատարվել նախաքննություն: Այս մասին հիշեցնում է հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը` տեղեկացնելով, որ հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործով անցնող Շիրակ Կ.-ն չի տիրապետել հայերեն գրավոր լեզվին: Շիրակ Կ.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժնում իրենից բացատրություն վերցնելու ժամանակ որպես թարգմանիչ հրավիրված կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց թարգմանություն կատարելու ստորագրել է կազմված արձանագրության տակ և հեռացել: Արդյունքում օպերլիազորը ճիշտ չի արձանագրել իր հայտնած հանգամանքները, իսկ քրեական գործը քննող քննիչի կողմից կատարված բոլոր քննչական գործողություններին թարգմանիչ չի մասնակցել:

Բացի այդ, լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու ժամանակ ընթերակաները չեն մասնակցել քննչական գործողությանը, այլ, ստորագրելով արձանագրության տակ, հեռացել են: Հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter