ՄԻԵԴ-ի վճիռները կառավարության պահուստային ֆոնդից կտանեն 160 հազար եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ քաղաքացիներից ստացված գանգատներով վճիռների պահանջները կատարելու նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ արդարադատության նախարարությանը հատկացվել է 160 հազար եվրոյին համարժեք դրամ:
Գումարը, ինչպես նշված է որոշման մեջ, փոխանցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ղարիբյանը և այլք ընդդեմ Հայաստանի», «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղասաբյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու նպատակով: Այն տրամադրվելու է 2015 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
1) 52,000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը՝ «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար.
2) 44,000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը՝ «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար.
3) 64,000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը՝ «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել