HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում էր «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը

Մայիսի 12-ից 14-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Թիմում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ռումինիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:

Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտները և ենթասպաների դպրոցը:

Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաև 2015թ. ծրագրերի և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: Այս նպատակով, համաձայն նախարարության պաշտոնական հաղորդագրության, անցկացվել է շահագրգիռ հաստատությունների ներգրավմամբ լիագումար կազմով աշխատաժողով և կազմակերպվել են միջազգային փորձագիտական խմբի այցեր ռազմական կրթօջախներ:

Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter