HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանը կապեր է հաստատում եվրոպական և ամերիկյան գնորդների հետ

Թեհրանը նավթի իրացման համար ակտիվ գործունեություն է ծավալում եվրոպական և ամերիկյան պոտենցիալ գնորդների հետ կապեր հաստատելու ուղղությամբ:

«Pars Oil»( Pars Oil ) ընկերության տնօրեն Հուսեին Վաֆաին հայտարարել է, որ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել «Royal Dutch Shell » ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել «Shell» ընկերության ղեկավար անձնակազմի հետ և քննարկել ենք նրանց վերադարձը իրանական նավթի շուկա»,- ասել է Վաֆաին «Fars news»-ին: 

Վաֆաին ընդգծել է, որ բազմաթիվ արտասահմանյան խոշոր նավթային կազմակերպություններ պատրաստվում են վերադառնալ իրանական շուկա, հենց որ դադարեցվեն պատժամիջոցները: Մինչև պատժամիջոցների կիրառումը «Shel» և «Total» ընկերությունները Թեհրանի առավել ակտիվ գործընկերներն էին:

Նշենք, որ արևմտյան, ինչպես նաև չինական և ռուսական ընկերությունների հետաքրքրությունը կապված չէ միայն պատժամիջոցների հնարավոր վերացման հետ, այլ նաև այն տեղեկատվության, ըստ որի՝ սեպտեմբերին Իրանը առաջարկելու է երկրում հանքավայրերի մշակման վերաբերյալ պայմանագրերի նոր ֆորմատ:

«Համաշխարհային բոլոր առաջատար ընկերությունները տեղյակ են նոր ֆորմատի պայմանագրերի մասին, որը քննարկվում էր վերջին մեկ տարվա ընթացքում: Նրանք բոլորը սպասում են  պատժամիջոցների դադարեցմանը, որպեսզի վերսկսեն աշխատանքերը Իրանի հետ»,- այս մասին հայտարարել է նավթի նախարարության ենթակայության տակ գտնվող հանձնաժողովի ղեկավար Մեհտի Հոսեյնին: Հանձնաժողովը զբաղվում է արևմտյան նավթ արդյունաբերող ընկերությունների հետ պայմանագրերի վերանայմամբ: Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալների համաձայն՝ փետրվարին Իրանի նավթի արտահանման ծավալը կազմել է օրական 1,2 միլիոն բարել:

2011 թվականին Իրանը վաճառում էր օրական 2,5 միլիոն բարել նավթ և կոնդեսանտ: Անցած տարվա ցուցանիշների համաձայն՝ Իրանը օրական վաճառում էր ընդհամենը 1,1 միլիոն բարել նավթ:

Նավթի վաճառքի նվազումը կապված է այն բանի հետ, որ եվրոպական երկրները դադարեցին գնել իրանական էներգակիրներ: Այժմ Իրանից կպահանջվի վեց ամիս արտահանումը մեծացնելու համար, այսպիսով՝ նշված ծավալները նավթի շուկայում կհայտնվեն միայն 2016 թվականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter