ՀՀԿ-ն կրկին նիստ է գումարում. պաշտոնանկությունները չեն բացառվում
Այսօր ժամը 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գումարվելու է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը, իսկ մեկ ժամ անց' կկայանա խորհրդի նիստը: ՀՀԿ խորդի անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե քննարկվելու է կազմակերպչական եւ այլ հարցեր:
«Մենք կուսակցություն ենք, եւ կան բազմաթիվ խնդիրներ եւ հարցեր, որոնք պարտադիր խորհրդում քննարկման ենթակա են»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է կուսակցության նիստից հետո մի քանի պաշտոնյաներ եւս հրաժարականի դիմումներ ներկայացնեն, Հ. Սահակյանը պատասխանեց. «Դա հարց է, որը ոչ հերքել, ոչ էլ հաստատել այս պահին չեմ կարծում ճիշտ է: Ընդհանրապես' եւ քաղաքականության մեջ եւ առօրյայում ոչինչ չենք բացառում»,-հավելեց պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել