HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ն արձագանքել է 27 ՀԿ-ների հայտարարությանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է 27 հասարակական կազմակերպությունների «Պահանջում ենք ոստիկանությունից ներողություն խնդրել զոհված զինծառայողների մայրերից» վերնագրով հայտարարությանը, որում ՀԿ-ները դատապարտում էին զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները:

Նրանք պահանջում ենանհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնություններ կիրառողներին օրենքի ողջ խստութամբ ենթարկելու քրեական պատասխանատվության: ՀՔԾ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հայտարարության կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր՝ հրապարակման մեջ նշված փաստերը ստուգելու և դրանց իրավական գնահատական տալու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter