HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանյան կոմյունիկեն ամրագրեց կրթություն առանց խտրականության գաղափարը

Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթաժողովի ավարտից հետո նիստին ներկա նախարարներն ու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պատասխանատու մի քանի պաշտոնյաներ այսօր հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են երեկ մեկնարկած համաժողովի արդյունքները:

Բոլոր բանախոսները շնորհակալություն են հայտնել Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած Հայաստանին՝ արդյունավետ ևկազմակերպված աշխատանքի, ինչպես նաև ջերմ հյուրընկալության համար: Լատվիայի կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն ընդգծել է, որ Բոլոնիայի գործընթացը ապացուցել է իր մրցունակությունն ու կարևորությունը Եվրոպայիկրթության համակարգի համար. «Երևանյան կոմյունիկեն մի շարք կարևոր խնդիրներ է վերհանել և մեզ հասցրել է մի շատ կարևոր հանգրվանի, որ մենք կարող ենք ունենալարդյունվետ համագործակցություն բարձրագույն կրթության խնդիրենրի լուծման հարցում»,- շեշտել է նախարարը՝ մեջբերելով ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ելույթում հնչեցված խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ տեսակի կրթության կարիք ունենք մենք, ապա պետք է իմանանք, թե ինչ տեսակի հասարակություն ենք ուզում ունենալ»:

Եվրախորհրդի կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը ևս շնորհակալություն հայտնելով Հայաստանին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար, նշել է. «Այսօրերին կարևոր առաջարկություններ ներկայացվեցին կրթական բարեփոխումների մասին, որոնք ապացուցեցին մի պարզ ճշմարտություն, որ բարձրագույն կրթությունը նպատակունի ոչ միայն բարելավել զբաղվածությունը, այլև ապահովել ժողովրդավարություն»: Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնն էլ ընդգծել է, որ այս օրերին Եվրոպայի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած. «Այդխնդիրների լուծման լավագույն ուղին ներդրումներն են կրթության ոլորտում: Բոլոնիայի գործընթացը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են իրար հետ համագործակցելեվրոպական պետությունները: Ես շատ փոքր պետությունից եմ, որի բնակչությունը սահմանափակ է, հենց այդ պատճառով էլ մեր երկրում շատ ենք կարևորումհամագործակցությունը Բոլոնիյաի 47 երկրենրի միջև, երբ փոքր, միջին ու մեծ երկրները կարող են հավասար հնարավորություններ ունենալ կրթության խնդիրների լուծման ևորոշումների կայացման հարցում»,-նշել է նա:

Եվրոպայի ուսանողների միության նախագահ Էլիզաբեթ Կերկինն էլ ընդգծել է, որ երևանյան գագաթաժողովում շատ կարևոր քննարկումներ են եղել ուսանողների սոցիալական իրավունքների և աշխատանքային ներառականության վերաբերյալ, որը թույլ է տալիս հուսալ, որ ԵԿԲՏ տարածքում ուսանողների խնդիրների լուծումներն անիրատեսական չեն: Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Բոլոնիայի քարտուղարությունըարժանապատվորեն Ֆրանսիային փոխանցելու համար:

Ամփոփելով ասուլիսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ երևանյան նախարարական գագաթաժողովը կայացել է ոչ միայն որպես կազմակերպված միջոցոռում, այլնախ և առաջ բովանդակութուն. «Երևանյան գագաթաժողովը փաստեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթական տարածքի անբաժանելի մաս է և Բոլոնիայի գործընթացըպատկանում է բոլոր այն երկրներին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը և փորձում են այդ արժեքները ներդնել և վերարտադրել բարձրագույն կրթականհաստատություններում»,-նշել է Ա. Աշոտյանը:

ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելով լրագրողի՝ երևանյան կոմյունիկեում ամրագրված կոնֆլիկտային տարածքների ուսանողներիշարժունության իրավունքի վերաբերյալ հարցին, նշել է. «Մենք կարող ենք ասել, որ երևանյան կոմյունիկեում ամրագրվել է, որ Եվրոպական կրթական տարածքը պետք է լինիմաքսիմալ ներառական տարբեր կրթական կարիքներ ունեցող, քաղաքական ու աշխարհագրական իրավիճակներում գտնվող մարդկանց համար: Հիմնական սկզբունքը եղել էկրթություն առանց խտրականության գաղափարի ամրագրումը: Սա նշանակում է, որ Եվրոպայի կրթության նախարարներն իրենց համաձայնությունն են տալիս, որ Բոլոնիայիշարժունության ծրագրերում պետք է հնարավորություն ունենան ներգրավվել նաև կոնֆլիկտային տաածքների ուսանողներն ու դասախասները»: Ա. Աշոտյանը նաև հատուկ շնորհակալութուն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթաժողովն ակտիվ լուսաբանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter