HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները հանդիպել են

Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-ին հանդիպում ունեցավ Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:

ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, առևտրատնտեսական փոխանակումների աշխուժացում, կրթության, էներգետիկայի, բնագավառներում համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլեր:

Նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։

Հանդիպումից հետո Հայաստանի և Սլովակիայի նախարարները ստորագրեցին երկու երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter