Վայր է դրել պատգամավորական մանդատը
Օրերս պատգամավորական մանդատից հրաժարվել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մելիքյանը: Այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Թե ինչու է նա հրաժարվել պատգամավորությունից, առայժմ հայտնի չէ:
ԲՀԿ-ից էլ այս մասին նախընտրում են չխոսել: Նշենք, որ Արմեն Մելիքյանը Ռաֆայել բժշկական կենտրոնի սեփականատեր է, իսկ Ազգային ժողովում զբաղեցնում էր գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:
Փորձեցինք «Բարգավաճ Հայաստան»՛ կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանից տեղեկանալ, թե ինչ պատճառաբանությամբ է պատգամավորը վայր դրել մանդատը: Բ. Մհերյանը պատասխանեց, թե միջոցառման մեջ է եւ մեր հարցերին կպատասխանի վաղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել