
Սիզամարգը` արվեստ. Չարլզ Ջենկսի լանդշաֆտային դիզայնը
Բրիտանացի ճարտարապետ Չարլզ Ջենկսը (Charles Alexander Jencks) լանդշաֆտների դիզայնի նախագծերով զարմացնում է աշխարհին` հողակտորները վերածելով ֆանտաստիկ բնապատկերների:
Ճարտարապետ, քանդակագործ և լանդշաֆտների դիզայներ Չարլզ Ջենկսը ճարտարապետության պոստմոդեռնիզմի գաղափարախոսներից մեկն է: Նրա աշխատանքները բազմաթիվ անգամներ գրավել են առաջին տեղերը համաշխարհային ճարտարապետական մրցույթներում և փառատոններում:
Լանշաֆտների նախագծերով հրապուրվելը Ջենկսը բացատրում է, այսպես կոչված, անպիտան հողակտորները օգտագործելի դարձնելու ձգտումով: Նրա յուրաքանչյուր արտ-նախագիծ ունի առանձնահատուկ կոնցեպցիա, երբեմն փոխառնված տարբեր ժամանակների եւ ժողովուրդների մշակույթից, երբեմն` բնությանը հետ նեդրաշնակելու:
Տարբեր տարիների ճարտարապետը ստեղծել է յուրահատուկ օբյեկտներ, որոնք բնութագրվում են որպես արհեստական եւ բնական բաղադրիչների հավասարակշռված համադրություն եւ որոնք առնվազն անսովոր տեսք ունեն:
Տիեզերական մտորումների այգին (Garden of Cosmic Speculation)
«Տիեզերական մտորումների այգին» Չարլ Ջենկսի լայնածավալ նախագծերից մեկն է: 1988թ. նրա կինը` Մեգի Քեսվիկ-Ջենկսը, նույնպես լանդշաֆտի դիզայներ, ժառանգություն է ստանում Portrack House անունը կրող կալվածքը: Այն գտնվում է Շոտլանդիայի Դամֆրիս փոքրիկ քաղաքում: 16 հա հողատարածքում սովարական այգիներ էին, մարգագետիներ, զանազան կառույցներ: Զույգը որոշում է ստեղծել այգի, որի նմանը աշխարհում ոչ մի տեղ չկա:
Երկու տարվա ընթացքում նախագիծը կյանքի կոչվեց: Հեղինակների մտահղացմամբ այս այգին իրենից ներկայացնում է տիեզերքի մանրակերտը: Տիեզերք-այգում գերիշխողը դարձել է 25 աստիճանավանդակներով սանդուղքը, որը տիեզերքի պատմության 13 մլրդ տարի տևողությունն է: Տիեզերքի գաղտնիքները ստորին աստիճանավանդակներն են, որոնք թաքնված են մուգ ջրի մեջ գտնվող սանդուղքի սկզբնամասում:
«Հյուսիսային աստվածուհի» (Northumberlandia)
«Հյուսիսային աստվածուհի» այգին գտնվում է Անգլիայի հյուսիսում: Այն ստեղծվել է բրիտանական քարածուխ արդյունահանող «Coal Company» ընկերության պատվերով: Ընկերությունը որոշել է իր արդեն չգործեղ հանքավայրի տարածքը վերածել բլուրներով և արհեստական լճակներով դինամիկ լադնշաֆտի: Այգու հիմնական էլեմենտը բարձունքում ձգվող աստավածուհու մեծ քանդակն է` 35 մ բարձրությամբ եւ 400 մ երկարությամբ: Դրա ստեղծման համար օգտագործվել է 1,5 մլն տոնա հող:
Landform Ueda
Այս նախագիծն իրականացվել է Շոտլանդիայի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահի (SNGMA) տարածքի ընդլայնման ժամանակ: Չարլզ Ջենկսին հրավիրել է շինրարությունն իրականացնող կազմակերպության տնօրենը: Ճարտարապետն անհրապույր տարածքը դարձրեց կենդանի բնապատկեր`արհեստական լճակներով, թեք լանջերով:
Holding the Eco-Line
2013 Չարլզ Ջենկսը մասնակցեց Հարավային կորեայի Սունչխոն նեղուցում այգիների միջազգային ցուցահանդեսի համար էկոքաղաքի լանդշաֆտի ձևավորմանը:
Տարածքի կենտրոնում նա իրականացրել է «Լճերի այգի» նախագիծը, որտեղ, հաշվի առնելով տեղի բնության առանձնահատկությունները, ստեղծել է լանդշաֆտներ` համադրելով բնական ջրվեժները եւ արհեստական բլուրները:
«Մեգիի-կենտրոնը»
1995թ. քաղցկեղով հիվանդ կնոջ Մեգիի մահից հետո, Ջենկսը նրա անունով հիմնեց հիմնադրամ, որը օնկոլոգիական հիվանդությամբ տառապողներին աջակցելու համար կենտրոններ է ստեղծում: Այդ կենտրոնների հիմքում ամուսինների մտածած նախագիծն է: Այդ գաղափարը հղացել է հաճախակի հիվանդանոց այցելելու ընթացքում: Նրանք որոշել են, որ մահացու հիվանդությամբ տառապող մարդկանց անհրաժեշտ է այնպիսի սպասրահ, որը կտարբերվի հիվանդանոցների մռայլ միջանցքներից: Ամուսինները գտնում են, որ պետք է լինի գեղեցիկ շենք եւ գունագեղ այգի:
Առաջին «Մեգիի-կենտրոնը» բացվել է Էդինբուգում: Այս նածագծում Ջենկսը աշխատել է շոտլանդացի ճարտարապետ Դևիդ Փեյջի հետ: Այսօր աշխարհում գործում է 13 «Մեգիի կենտրոններ»: Բոլոր շենքերն`իրենց այգիներով նախագծել են հայտնի ճարտարապետները
Մեկնաբանել