HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալիձոր համայնքում հանրաքվեին հետևում է մեկ դիտորդ

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում այսօր հանրաքվե է: 540 բնակիչ ունեցող համայնքում  ցուցակային տվյալներով հանրաքվեի մասնակիցները  443-ն է։  Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի խոսքով' Հալիձորում ընտրողներից ֆիզիկապես ներկա է 360, բայց ընտրողները դրանից էլ պակաս կլինեն: Ժամը 12:00-֊ին հանրաքվեին մասնակցել է 55  բնակիչ: 37/1 ընտատեղամասում հանրաքվեին ներկա է նաև մեկ դիտորդ :            

Համայնքի ղեկավարի կարծիքով բնակիչները պասիվ են, քանի որ հիմնականում այգիներոոմ են այս ժամերին «երեկոյան ժամերին ավելի ակտիվ կմասնակցեն» : Ընտրախախտումներ չկան, մեկ բնակիչ չմասնակցեց քվեարկության անձնագրի պատճենով ներկայանալու պատճառով։  Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին մասնակցում է 8 համայնք՝ Հարժիս, Շինուհայր, Խոտ, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Քաշունի և Հալիձոր, ընդհանուր համայնքը կոչվելու է Տաթև, կենտրոնը լինելու է Շինուհայր բնակավայրը:

Անահիտ Բաղդասարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter