HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևացիները խոշորոցումից սպասելիքներ չունեն

Այսօր Սյունիք մարզի Տաթև, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում տեղի է ունենում համայնքների խոշորացման հարցով հանրաքվե: Ընդհանուր առմամբ, այսօրվա հանրավքեն ունի հայեցողական նշանակություն, որովհետև բացասական արդյունքի դեպքում անգամ կառավարությունն է  որոշելու խոշորացնել, թե՝ ոչ: 
Ժամը 16:30-ի դրությամբ Տաթևում 651 ընտրողներից հանրաքվեին մասնակցել են 250-ը:  «Որևէ միջադեպ չի եղել, ամեն ինչ հարթ է անցնում»,-մեզ հետ զրույցում նշեց  հանձնաժովի նախագահ Խաչատուր Հայրապետյանը: 
Համաձայն են արդյոք Տաթև համայնքի բնակիչները իրենց համայնքները միավորելու որոշման հետ, պարզ կդառնա ժամեր անց: Ընդհանուր առմամբ, տաթևացիների վերաբերմունքը իրենց բնակավայրերը հարևան համայնքներին միացնելու հարցի վերաբերյալ բացասական է: 
«Որևէ հույս չունեմ, որ խոշորացումից հետո գյուղում դրական փոփոխություններ են լինելու: Արհեստական կերպով քաշքշուկ է  ստեղծվելու. քաշքշուկ, որի մեջ խրվելու ենք ու էլ դուրս չենք գալու: Ճիշտ է, հանրաքվեին մասնակցել եմ, բայց համոզված եմ, որ բնակչության կարծիքը հաշվի չեն առնելու: Հանրաքվեն ուղղակի այս պրոցեսը փոքր-ինչ օրինակացնելու ձև է»,-խոշորացման մասին իր մտահոգություններով կիսեց տաթևացի 85-ամյա Հայկ պապը:

Շուշան Օհանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter