HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն`« Արցախի հանրապետական կուսակցության» անունով: Նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, նշելով որ կուսակցուըթյունը նոր աջակենտրոն կազմակերպություն է:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը.   

« Հարգելի քաղաքացիներ, Ազգային ազատագրական շարժման սկզբից առայսօր մեր ժողովուրդն անցել է ժողովրդավարական և ազատ պետության կառուցման արժանի ճանապարհ: Այդ ճանապարհը մեր ժողովրդի համար պսակված էր  մեծ հաղթանակով, որը մեզ թույլ տվեց կերտել մեր ապագան Ազատության, Հավասարության և Բարգավաճման գաղափարների հիման վրա:Մեր երկրում նոր կյանքի ստեղծումը, հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա, ենթակա է հարգանքի: Մեր ժողովուրդը ինքնուրույն է ընտրում ժողովրդավարական ինտիտուտները և ներկա պահանջներին համապատասխան յուրովի զարգացնում դրանք` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երկրում գոյություն ունի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական ինստիտուտների համակարգ, որը քաղաքական և ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն է տալիս մրցակցային սկզբունքի հիման վրա քիչ, թե շատ գործել:

 ԼՂՀ –ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաստատում են մրցակցային տեսակետները, և դարձել են տեսանելի արդյունք մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար: Միաժամանակ վերջին խորհրդարանական ընտությունները, քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերը, ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք և հնարավորություն ադեկվատ գնահատել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը և կոնկրետ մեխանիզմներ մշակել մեր երկիրը զարգացման նոր, բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ: Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել լուծելու արդի պահանջներից բխող խնդիրներ և երկիրը հանել միջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչմանը և մեր երկրի անվտանգության կայուն մակարդակի ստեղծմանը: Այդ կապակցությամբ մենք` հասարակական-քաղաքական գործիչների և ԼՂՀ քաղաքացիների նախաձեռնողական խումբս, հայտարարում ենք  Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության /Արցախի հանրապետական կուսակցության/  ստեղծման մասին:

Նախաձեռնողական խմբի համանախագահողներ.

Կարեն Օհանջանյան` փիլիսոփայության գիտությունների դոկտոր, ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92»  կոմիտեի կոորդինատոր, «Սոցիալական արդարություն»  կուսակցության նախագահ

Արևիկ Պետրոսյան` պատմական գիտությունների թեկնածու, «Վիտա»  ՀԿ նախագահ,

Արարատ Պետրոսյան` «Մեր տունը Հայաստանն է»  կուսակցության նախագահ,

Հայրապետյան Արթուր` «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ»

17 մայիսի 2015 թվական, ք. Ստեփանակերտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter