Սյունիքի մարզի Հարժիս համայնքում 570 ընտրողներից հանրաքվեին մասնակցել են 334-ը
Համայնքի բնակիչների մի մասն ընդհանրապես անտարբեր է, իսկ ոմանք էլ լիահույս են, որ գյուղում դրական փոփոխություններ կլինեն:
Հարժիսի բնակիչ 80-ամյա Ռոզա Հայրապետյանն ասում է, որ ինքն արդեն մասնակցել է ընտրությանը և այդքան էլ մեծ հույսեր չունի, որ գյուղում ինչ որ բան կփոխվի, նրա խոսքով՝«Որտեղ ղեկավարը նստի՝այդ համայնքի համար էլ լավ է լինելու»:
Ծնունդով շինուհայրցի, սակայն Հարժիս գյուղի բնակիչ Յուրիկ Աբգարյանն համոզված է, որ համայքների խոշորացումը կբարելավվի իրենց կյանքը. «Ինձ համար ավելի լավ, որ խոշորացնեն: Եթե իրանք իրանց ասածի 20%-ը անեն, շատ լավ կլինի, գոնե գազ կունենանք, գյուղի ճանապարհը կբարեկարգվի, որոշ չափով առաջ կգնանք»:
Քրիստինե Հայրապետյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել