
94,1 տոկոս կողմ՝ համայնքների խոշորացմանը
Արդեն հայտնի են Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում այսօր կայացած համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվեի նախնական արդյունքները, ըստ որի նշված համայնքներում գրանցված 4396 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2968 ընտրող կամ ընտրողների 60,7 տոկոսը: Քվեարկության դրված հարցին՝ համաձա՞յն են, արդյոք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն Տաթևի համայնք անվանմամբ, ընտրության մասնակիցների 94,1 տոկոսը կողմ է քվեարկել: 100 տոկոս արդյունք է գրանցվել պաշտոնապես հանրապետության ամենափոքր համայնք գրանցված Քաշունիում, որտեղ ընտրության 16 մասնակիցները կողմ են քվեարկել խոշորացմանը:
Կողմ ձայների թվով «վերջին» տեղում Հալիձոր համայնքն է, որտեղ քվեարկության արդյունքներով գրանցվել է 75,5 տոկոս կողմ ձայն:
Լուսանկարում` խոշորացվող 8 համայքնների ղեկավարները
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել