Հարժիս համայնքում ամփոփվել են տեղական հանրաքվեի արդյունքները
570 ընտրողներից հանրաքվեին մասնակցել են 334-ը, որը կազմում է ընտրողների 60%-ը: Ընտրողներից 304-ը կողմ է քվեարկել, 30-ը՝դեմ:
Հանձնաժողովի նախագահ Արարատ Հակոբյանի խոսքով՝ ընտրությունների ընթացքում միջադեպ չի արձանագրվել:
Համայնքի ղեկավար Ս. Հարությունյանը խոսելով տեղական հանրաքվեին բնակիչների մասնակցության մասին` նշեց, որ նորմալ ցուցանիշ են ապահովել: Նրա խոսքով, եթե մարդիկ մասնակցել են, ուրեմն լավատես են, հավատում են, որ լավ կլինի:
Քրիստինե Հայրապետյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել