HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք» օրաթերթ. Դաշնակցության քսակը դատարկ է

Ամիսներ առաջ մեր թերթում գրել էինք, որ անսովոր լարված մթնոլորտում է անցել ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը, որը կայացավ Հայաստանում' հունիսի 24-ից հուլիսի 1-ը: ՀՅԴ նոր ղեկավար մարմնի' բյուրոյի կազմում կուսակցության պատմության մեջ տասնամյակների կտրվածքով առաջին անգամ չի առաջադրվել և չի ընտվել ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կառույցը ներկայացնող որևէ դաշնակցական և եվրոպական շրջանակների որևէ ներկայացուցիչ: Սրանք այն կառույցներն են, որոնք ամենահզոր հայանպաստ լոբբինգն են ծավալում ԱՄՆ-ում և Եվրոպայում: Նրանք հրաժարվել էին առաջադրել իրենց թեկնածությունը և խիստ քննադատել էին հայաստանյան կառույցի ղեկավարության գործունեությունը (ավելի ճիշտ' անգործությունը): Այս մասին մենք արդեն գրել ենք: Իսկ այժմ դաշնակցական մեր աղբյուրները պնդում են, թե այդ ամենը այսօր արդեն ազդում է կուսակցության հայաստանյան «քսակի» վրա: Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իսկ «քսակը» գրեթե դատարկ է: ԱՄՆ-ի կառույցը հասկացրել է, որ իրենցից հույս չունենան: Մեր տվյալներով' մոտավորապես նույնն են ասել նաև Բեյրութից: Թարսի պես, առաջիկա ընտրություններում խոշոր գործարարների մուտքը գրեթե արգելված է: Ի՞նչ անի հարյուրամյա կուսակցությունը:

Բայց ՀՅԴ-ն ՕԵԿ կամ ՀՌԱԿ, Դեմկուս կամ ՄԱԿ չի, որ դուքանի պես մեկ բացվի, մեկ փակվի: ՀՅԴ-ն գործելու է, պարզապես տղերքը մի քիչ նեղն են ընկել... իրենց անգործության երեսից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter