Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Մայիսի 17-21-ին Հայաստանի Հանրապետության տարածքում`առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ: ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը 17-19-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում մայիսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել