HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագարինում տեղացի բարերարները զբոսայգի են կառուցել

Արմինե Ղուկասյան

Օգտակար ու համայնքապահպան նախաձեռնության հերթական օրինակը գրանցվեց Գագարինում. նախկին զբոսայգին կրկին վերակենդանացնելու նպատակով գագարինցիների ցանկությունը 2013թ. մի քանի նախաձեռնողներ ներկայացրին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին: Սկզբում ամեն ինչ թվում էր միայն բարի ցանկություն, սակայն 2015թ. զբոսայգին իրականություն դարձավ:

Նախաձեռնության հեղինակներից Սայաթ-Նովա Բադալյանը ներկայացնում է. «Գագարինում շատ բան է փոխվել անցյալ դարի 90-ականներից սկսած: Երբեմնի արդյունաբերական բնակավայրը կամաց-կամաց կորցրեց իր աշխուժությունը, իրար հետեւից փակվեցին գործարանները, մարդիկ կորցրին աշխատանքը: 20 տարի առաջ Գագարինում եղած զբոսայգին ավելորդ շքեղություն էր թվում, եւ բնակիչները տարածքը բաժան-բաժան արին` վերածելով փոքրիկ բանջարանոցների: Սակայն պետք էր սկսել ինչ-որ բանից, իսկ զբոսայգին այն սպասված վայրն էր, որը միավորելու էր մեծ ու փոքրին, դառնալու էր շփման կենտրոն»:

Գագարինցի Դավիթ Գալստյանը դարձավ բարեգործական ձեռնարկի հեղինակ՝ Սայաթ-Նովա Բադալյանի եւ Գագիկ Համբարձումյանի աջակցությամբ տեղի բնակիչներին նվիրեց հանգստի ու ժամանցի մի հիանալի վայր: Նրանք դարձան ոչ միայն նախաձեռնության հեղինակներ, այլ նաեւ կարողացան իրենց ոգեւորությամբ համակել գագարինցիներին, իրենց լավատեսությունը փոխանցել նրանց: Օրերս էլ զբոսայգին հարստացավ փոքրիկների համար այնքան սպասված խաղամիջոցներով, որոնք ձեռք են բերվել համայնքային միջոցներով:

Գագարինում կառուցված զբոսայգին բնակիչների երբեմնի մտերմությունն ու համերաշխությունը վերականգնելու հաջողված օրինակ է, իսկ հունիսի 1-ին` այգու պաշտոնական բացումից հետո մեծ ու փոքրի համար ժամանցի կազմակերպման հիանալի ու սպասված վայր է դառնալու: Սա ապացուցում է նաեւ այն պարզ ճշմարտությունը, որ ցանկությունից իրականություն տանող ճանապարհը հասանելի է եւ միանգամայն իրատեսական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter