HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ստորաբաժանումը կատարում է ուսումնական մարտական խնդիրները

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում այսօր` մայիսի 18-ին, տեղի է ունեցել հանկարծակի ստուգման վարժանքի ավարտական փուլի գլխավոր փորձը, որի ընթացքում ներգրավված ազգային զորախմբերը դրսևորել են մարտական բարձր պատրաստականություն և սցենարին համապատասխան` բարձր պատասխանատվությամբ իրագործել են առաջադրված խնդիրները:

Մարտական կրակի կիրառմամբ և անցկացված զորախաղի ընթացքում հատուկ ստորաբաժանման խմբերը, որոնց կազմում է գործում նաև հայկական ստորաբաժանումը, հետախուզել են տարածքը, հայտնաբերելով անօրինական գործող զինված խմբավորում` մարտի են բռնվել վերջինիս հետ, ոչնչացրել են պայմանական հակառակորդին և գերեվարել գլխավոր ուղղությամբ գործող խմբավորման ղեկավարին: Միաժամանակ` հայկական զորախումբն իր գործողություններով ապահովել է արագ արձագանքման հավաքական ուժերի այլ ստորաբաժանումների առաջխաղացումը:

Հիշեցնենք, որ անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500  զինծառայողներ, շուրջ 200  միավոր մարտական տեխնիկա,  երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter