«Հրապարակ». Սարգսյանը՝ Սարգսյանին. «Սերգեյիչ, շարունակիր նույն ոգեւորությամբ, լավ կլինի»
Նախագահականում խոսում են, որ Սերժ Սարգսյանը վերջերս մեկուսի է դարձել եւ ոչ մեկի հետ չի խորհրդակցում: Այդ պատճառով ՀՀԿ վերնախավում խառնաշփոթ է, ոչ ոք չգիտի, թե իրեն ինչ է սպասվում: Մասնավորապես, երկուշաբթի, սովորականի պես, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախագահին զեկուցել է անցած շաբաթվա օպերատիվ իրավիճակի մասին եւ բարձր տրամադրությամբ դուրս եկել: Ազատիչն ասել է՝ Սերգեյիչ, շարունակիր նույն ոգեւորությամբ, լավ կլինի: Սակայն արդեն երեկոյան, երբ տեղեկացել է նախագահի որոշման մասին՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ, սառը ցնցուղի զգացողություն է ունեցել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել