
«IBM» ընկերության կողմից ստեղծված արհեստական ինտելեկտը կառավարելու է 17 միլիարդ դոլար
«IBM» ընկերությունը շարունակում է գովազդել իր ստեղծած արհեստական ինտելեկտը, որը ստացել է «Watson» անունը: «Watson» դեռ չի սովորել մտածել մարդու նման, սակայն գերհամակարգչին արդեն կարելի վստահել միլիարդների հասնող վերլուծական գործարքներ:
«IBM» ընկերության բաժնետոմսերը աճել են 1,03%-ով և արժեն 172,30 դոլար: Պատճառներից մեկը ընկերության ղեկավար Ջինի Ռոմետայի ելույթն է: Նա ասել է, որ ապագայում «Watson»-ի նման համակարգերը մարդկանց հուշելու են կարևոր խնդիրների լուծման ուղիները: Իհարկե, աճուրդի մասնակիցները ուշադրություն են դարձնում ոչ այնքան ամպագորգոռ հայտարարություններին, այլ նախեւառաջ «IBM» ընկերության տեխնոլոգիաների կիրառման ներուժին:
Հայտնի է, որ «Watson»-ը ինտեգրվելու է «IBM»-ի վերլուծական ստորաբաժանմանը, իսկ այսօր ընկերության բիզնեսի այդ հատվածը գնահատվում է 17 միլիարդ դոլար: Գերհամակարգչի կոնկրետ առաջադրանքը առողջապահության ոլորտում վերլուծական որոշումներ գտնելն է: Ըստ համակարգը մշակողների` «Watson»-ն ընդունակ է վերլուծել շուրջ 12 միլիոն բժշկական գրառումներ և տալ ճշգրիտ ախտորոշում ավելի արագ, քան ցանկացած բժիշկ:
Ակնհայտ է, որ «Watson»-ի վերլուծությունը հիմք չի հանդիսանալու, նրանից հետո ախտորոշումը ստուգելու են իրական բժիշկները: Ամեն դեպքում համակարգի կողմից արված վերլուծությունը կօգնի կրճատել ժամանակը, որը ծախսվում է հիվանդության ախտորոշման ժամանակ: Բացի դրանից՝ «Watson»-ն այն միակ «բուժաշխատողը» կլինի, որն ընդունակ է վերլուծել ոչ թե առանձին գրառումներ, այլ տվյալ հիվանդի և նրա հիվանդության մասին ամբողջ ինֆորմացիան: Համակարգն ընդունակ է հիշել այն ամենը, ինչը նա սովորել է և երբեք չի խճճվի թվերի և տվյալների մեջ:
Հայտնի է նաև, որ «Watson»-ին «կհանձանարարվի» ուսումնասիրել սոցիալական ցանցերի լրահոսները եւ իմանալ ամենակարեւոր գործարքների մասին: Առավել հայտնի թեմաների մասին ինֆորմացիայի վերլուծությունները համակարգին թույլ կտա կանխատեսումներ անել ապագա իրադարձությունների վերաբերյալ: Նշենք, որ գերհամակարգիչը նյութերը կարող է կարդալ տարբեր լեզուներով եւ ընդունակ է համեմատել քաղաքացիների` տարբեր երկրներում քննարկվող նույն խնդրի վերաբերյալ ունեցած տեսակետները:
«Watson»-ը ստեղծողները հայտարարում են, որ գլխավոր յուրահատկությունը կայանում է նրանում, որ գերհամակարգիչն ընդունակ է լուծումներ փնտրել այսպես կոչվող «մոխրագույն տարածքում»: Նրան չեն խճճում այն իրավիճակները, երբ չկա միանշանակ պատասխան այս կամ այն հարցի վերաբերյալ: Այսպիսով «Watson»-ը շատ նման է մարդուն: Միչև հիմա ընդունված է մտածել, որ միայն մարդիկ են կարողանում տրամաբանական կապ գտնել ոչ միանշանակ իրավիճակներում:
«IBM» ընկերությունը այս համակարգի մեջ ներդրել է մեկ միլիարդ դոլար: Ընկերությունը ակնկալում է, որ 2024 թվականին համակարգը թույլ կտա ունենալ տարեկան տաս միլիարդ դոլարի շահույթ:
Հիշեցնենք, որ «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Reddit-ի օգտատերերի հետ օնլայն զրույցում նշել է, որ մարդկությունը պետք է մտահոգվի արհեստական ինտելեկտով տեխնոլոգիաների զարգացումից: Նա ասել է, որ տվյալ պահին արհեստական ինտելեկտը չի սպառնում մարդկությանը, սակայն ապագայում դա կարող է դառնալ սպառնալիք:
Մեկնաբանել