Սասունիկ գյուղն արդեն մանկապարտեզ ունի
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գործարկվել է նոր կառուցված եւ կահավորված մանկապարտեզը, որտեղ կայցելեն շուրջ 100 երեխաներ: Մանկապարտեզը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:

Գյուղապետ Արման Մարգարյանի խոսքով՝ 4000 բնակիչ ունեցող համայնքը 1998թ-ից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նախադպրոցական տարիքի երեխաների համար գյուղի դպրոցում հարմարեցված դասասենյակն էր ծառայում որպես նախակրթարան, իսկ ավելի փոքրերն ընդհանրապես զրկված էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել