HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ազնավու՞րն է վատ տեսնում, թե՞ Մինասյանը

ԱԺ հանրապետական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ ակնհայտ վիրավորական արտահայտություն է արել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հասցեին:

Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը 2012-ի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է՝ հարկավոր է վարկային տոկոսադրույքները կտրուկ նվազեցնել, որպեսզի փոքր եւ միջին ձեռնարկատերերը կապվեն հողին ու ջրին եւ չլքեն երկիրը, քանի որ արտագաղթի ծավալները 10 հազարների են հասնում, իսկ որոշ մեծ մարդիկ ահազանգում են՝ երկրում 1 միլիոն 800 հազար մարդ էլ չի մնացել, հանրապետական Գագիկ Մինասյանը հարցրել է, թե ովքեր են այդ մարդիկ: Ենոքյանը նշել է Շառլ Ազնավուրի անունը, ինչին Մինասյանը արձագանքել է. «Երեւի ինքը շատ մեծ ա, երեւի արդեն լավ չի տեսնում»: Այդ մեծ մարդուն, ի դեպ, նույն Մինասյանի առաջնորդը նշանակել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter