«Չորրորդ ինքնիշխանություն». Գասպարյանի հաստիքն էլ չկա, Խաչատուրովի տեղին էլ հավակնում է փոխնախարար Միրզաբեկյանը
«Կադրային փոփոխությունները կհասնե՞ն բանակին, թե՞ ոչ», երեկ «ՉԻ»-ն այսպիսի հարց է ուղղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս նշել է. «Ինչպես տեսաք, կադրային փոփոխությունները հասան բանակին. բանակից Վլադիմիր Գասպարյանը առաջըթաց ունեցավ եւ նշանակվեց ոստիկանապետի պաշտոնին»: «Կարո՞ղ է էլի առաջընթաց ունեցող մարդիկ լինեն», շարունակել է լրագրողը. «Առայժմ ես չգիտեմ», պատասխանել է նախարարը ու ավելացրել, թե բանակի ներսում գիտի ինչպիսի զինվորական պաշտոնների ով կնշանակվի, եւ սպասվելիք փոփոխությունները կազդեն զորամասային օղակի վրա: Իսկ Վլադիմիր Գասպարյանի պարտականություններւ ո՞վ կկատարի, հարցրել է «ՉԻ»-ն: «Ոստիկանապետ նշանակված Վլադիմիր Գասպարյանի պարտականությունները կիրականացնի Արա Նազարյանը, ով պատասխանատու է իրավական եւ սոցիալական վարչությունների համար»,- հայտարարել է նախարարը: Թերթը եզրակացնում է, որ փոխնախարարի հաստիք այլեւս չի լինելու, եւ ինչպես մամուլն այն ժամանակ արձանագրել էր, այդ հաստիքը ստեղծվել էր հատուկ Գասպարյանի համար:
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի փոխարեն այդ պաշտոնը վստահել այս պահին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին: Թերթը նկատում է, որ նա համակարգում Սեյրան Օհանյանի հավատարիմ կադրի համարում ունի, ու նշում է, որ Միրզաբեկյանը ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել