Ֆրանսիական Սարսել եւ Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Սարսել եւ Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարեւոր մի հնարավորություն Արցախի քաղաքների զարգացման եւ ղարաբաղաֆրանսիական հարաբերությունների խորացման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել