Արտաքին առևտրի նոր տվյալները. արտահանման և ներմուծման ցուցանիշները նվազել են
2015 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28.5 %-ով և կազմել 945.1 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` արտահանումը նվազել է 23.1 %-ով և կազմել` 267.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 30.5%-ով` կազմելով 677.5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը` հղում անելով ազգային վիճակագրական ծառայությանը:
2015 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճ է նկատվել Հայաստանի Հանրապետությունից մի շարք ԵՄ երկրներ, մասնավորապես` Ավստրիա 50.7%-ով` կազմելով 0.56 մլն ԱՄՆ դոլար, Հունաստան 31.3 անգամ` կազմելով 0.44 մլն ԱՄՆ դոլար, Իտալիա 31.6%-ով` կազմելով 9.55 մլն ԱՄն դոլար, Միացյալ Թագավորություն 5.7անգամ` կազմելով 1.28 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիա 22.6 անգամ` կազմելով 0.24 մլն ԱՄՆ դոլար:
2015 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանման աճ է նկատվել նաև մի շարք այլ երկրների մասով, մասնավորապես` Ճապոնիա` 35.2 անգամ` կազմելով 3.33 մլն ԱՄՆ դոլար, Վրաստան` 26.8%-ով` կազմելով 23.1 ԱՄՆ դոլար, Իրաք` 42.9 %-ով` կազմելով 28.3 մլն ԱՄՆ դոլար: Մանրամասն` այստեղ:
Մեկնաբանել