
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են
Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանում արտադրվել է 2, 479 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 8%-ով: Այս մասին տեղեկանում ենք սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ՀՀ ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ ամփոփ հրապարակումից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 7,75 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա (0,5%-ով ավելի 2013 թվականից):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել