
Միշել Պլատինին ժամանեց Հայաստան
Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ չարտերային չվերթով մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանեց Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Քիչ հետո Միշել Պլատինին կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ էլ ժամը 17:00-ին տեղի կունենա բրիֆինգ լրագրողների հետ:
Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել