
ԱՄՆ-ն Չինաստանի քաղաքացիներին մեղադրել է լրտեսության և կոմերցիոն գաղտնիքների գողության մեջ
Ամերիկյան իշխանությունները Չինաստանի մի խումբ քաղաքացիների նկատմամբ մեղադրանք են ներկայացրել տնտեսական լրտեսության և կոմերցիոն բնույթ կրող գաղտնիքների գողության համար:
ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը մեղադրանք է ներկայացրել Չինաստանի 6 քաղաքացիների, որոնցից 3-ը պրոֆեսորներ են, սովորում են Հարավային Կալիֆորնիայի համալսարանում: Նրանց մեղադրում են «Չինաստանի կառավարության ենթակայության տակ գործող համալսարանների և կազմակերպությունների համար» գաղտնի կոմերցիոն իմֆորմացիա և փաստաթղթեր հավաքելու մեջ:
«Wall Street Journal»-ը գրում է, որ Չինաստանի քաղաքացիները փորձել են գողանալ ամերիկյան «Avago Technologies» և «Skyworks Solutions » ընկերությունների կոմերցիոն գաղտնիքները: Երկու ընկերություններն էլ մասնագիտացված են կիսահաղորդիչ սարքավորումների բնագավառում:
Հարավային Կալիֆորնիա շրջանի դատախազ Մելինդա Հաագը (Melinda Haag) հայտարարել է. «Սիլիկոնյան հովտում ստեղծվող ինովացիոն տեխնոլոգիաները շարունակում են խոցելի մնալ այլ պետությունների կողմից համակարգված գողության փորձերի նկատմամբ»:
ԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են փոխադարձ մեղադրանքեր ներկայացնել տնտեսական լրտեսության մեջ: 2014 թվականի մայիսին ամերիկայի իշխանությունները հեռակա կարգով մեղադրանք են ներկայացրել չինացի 5 հակերների, որոնք արդյունաբերական գաղտնիքներ են գողացել «Alcoa», «Allegheny Technologies», «United States Steel Corp», «Westinghouse Electric» և մի շարք կազմակերպություններից:
Չինաստանի պետական լրատվամիջոցները մեղադրել են ԱՄՆ- ին կեղծ մեղադրանքներ ներկայացնելու և «խուլիգանական պահվածքի» համար: Բացի նրանից, որ Չինաստանը հրաժարվել է աշխատել ամերիկյան խորհրդատվական ընկերությունների հետ, Պեկիոնում հայտարարել են, որ արտասահմանյան արտադրության բոլոր բարձր տեխնոլոգիական արտադրությունները անվտանգության նպատակներով ենթարկվելու են մանրակրկիտ ուսումնասիրությունների:
Մեկնաբանել