Գյումրիում բացվեց «Երեխաների տուն» մանկատան փակ լողավազանը
Մայիսի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, կազմված հիմնադրամի հո•աբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից եւ բարերարներից, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, հաշվետու այցելությամբ եղավ Հայաստանի Շիրակի մարզում, որտեղ հանդիսաբորությամբ բացեց Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան նորակառույց փակ լողավազանը: Կառույցը կյանքի է կոչվել Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Լողավազանն (30 քմ մակերեսով) ապահովված է հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների թերապիայի համար անհրաժեշտ պայմաններով` հանդերձարան, լոգարան, մերսման անկյուն, ինչպես նաեւ թեքահարթակ եւ սայլակներոը տեղափոխող մեխանիկական ամբարձիչ: Հիդրոթերապեւտիկ կուրսերի եւ ջրային վարժությունների միջոցով մասնագետները կօգնեն զարգացնել երեխաների մկաններն ու հենարժողական ապարատը: Ջեռուցման եւ օդափոխության համակար•երի շնորհիվ լողավազանը կարող է գործել շուրջ տարի:
«Երեխաների տուն» մանկատանն ապրում եւ հատուկ խնամք է ստանում մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող շուրջ 130 երեխա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել