
Գալուստ Սահակյանի զարմանքը. «Հովիկ Աբրահամյանի անունն ինչի՞ է շրջանառվում»
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ինչո՞վ է պայմանավորված պաշտոնանկությունների այս շարանը:
Ո՞ր շարանը: Ամեն մեկն իր խնդիրներն ունեն:
Խոսքը Երեւանի քաղաքապետի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ շրջանառվող մի քանի նախարարների մասին է, որոնք նույնպես հրաժարականի դիմում պիտի ներկայացնեն:
Հովիկ Աբրահամյանի անունն ինչի՞ է շրջանառվում:
Արդեն պաշտոնանկ է արվել, չէ՞:
Արդեն պաշտոնանկ չի արվել: Պարզապես որոշվել է, որ ՀՀԿ-ի շտաբի պետը Հովիկ Աբրահամյանը պիտի լինի: Որպեսզի մեծ պատասխանատվությամբ վերաբերվի եւ հայեցակարգով, որպես շտաբի պետ հրաժարական է տալիս: Նա պիտի կազմակերպի Հանրապետականի նախընտրական, կազմակերպչական եւ բուն գործողությունները:
Բայց նախկինում էլ է Հովիկ Աբրահամյանը շտաբի պետ եղել ու հրաժարական չի տվել:
Բայց նախկինում Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի նախագահ չէր:
Ի՞նչն է խանգարում համատեղելը ԱԺ նախագահի պաշտոնն ու շտաբի պետը:
Շտաբի պետ լինելը բավականին լուրջ, աշխատատար պրոցես է, ծավալուն աշխատանք է:
Առաջիկայում նոր պաշտոնանկություններ սպասվու՞մ են:
Ինչքան որ Հայաստանում իշխանություններ կլինեն, եւ Հայաստանը անկախ կմնա, անընդհատ էլ դերակատարների փոփոխություններ կլինեն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել