HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողագործը` Լոս Անջելեսից

Էդիկ Բաղդասարյան, Դավիթ Բանուչյան

Լոս Անջելեսից Հայաստան տեղափոխված Պեդրո Զարոկյանը չէր մատծում, որ հայրենիքում գործ է ունենալու հողի հետ: Նա սկզբում ուզում էր փոքր արտադրություն հիմնել, որի համար փորձնական նյութեր բերեց Հայաստան: Սակայն մաքսատան աշխատակիցների հետ շփումից հետո, նա հրաժարվեց այդ մտքից:

Ընկերներից մեկը խորհուրդ տվեց ներդումներ անել հողագործության մեջ:  Եւ քարքարոտ այս հողակտորը գնելու որոշումը նա կայացրեց միանգամից: Ասում է՝ հողը դուրս եկավ: Երեւանից 90 կմ հեռավորության վրա` հայ-թուրքական սահմանին, Բագարան գյուղի մոտ,  հողագործությունից  ոչինչ չիմացող Պեդրոն որոշեց այգի հիմնել: Սկսեց սովորել, բազմաթիվ դասընթացների է մասնակցում, գրքեր կարդում, հանդիպում հողագործների ու գինեգործների հետ, ուսումնասիրում այլ երկրների փորձը: Երեւանից իր հողատարածք հասնելու ճանապարհին նա պատմում է այգու ծառերի` խնձորենիների, ընկուզենիների, խաղողի որթերի մասին: Մասնագիտությամբ  տնտեսագետ Պեդրոն այժմ դարձել է գյուղատնտես, ծառերի մասին պատմություններ է անում, թվարկում գինու խաղող աճեցնելու համար իր հողի դիրքի առավելությունները: Նա համոզված է, որ Հայաստանում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը զուգահեռ զարգացնելու հնարավորություններ կան: Պեդրոն ասում է, որ երբ արդեն սկսի սեփական գինին արտադրել, իր այգու մի հատվածը դարձնելու է զբոսաշրջիկների համար գինի համտեսելու վայր:

Մեկնաբանություններ (2)

Jon Markarian
You're an inspiration Pedro!
Վարույան
We are a country of the world's best chess players. It requires logic, common sense and foresight. Lets not lose those qualities when it comes to working with our country our economy our people.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter