HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կըդորմ մարդ էղեք» կարգախոսով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի երթ Գյումրիում

Այսօր ժամը 17-ին Գյումրու քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Ստեփան Շահումյանի արձանի մոտից մեկնարկեց գյումրեցիների էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի երթը: Կազմակերպիչների հիմնական նպատակը իրազեկումն էր:

Նրանք բաց նամակ հանձնեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որտեղ մասնավորապես նշված էր, որ սակագների հետագա բարձրացումը խթանելու է արտագաղթը Գյումրիում եւ ընդհանրապես Շիրակի մարզում: Երթի կազմակերպիչները պահանջում էին քաղաքային եւ մարզային իշխանություններից պատկան մարմիններին փոխանցել իրենց բողոքը: Գյումրեցիները խոստացան բողոքի նմանատիպ ակցիաները դարձնել շարունակակնան, քանի դեռ հարցը չի ստացել խելամիտ լուծում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter