
Ջահերով երթ` Թբիլիսիում
Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացել է ավանդական ջահերով երթը' նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին: Երթն ավարտվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ ակցիայի մասնակիցները իրենց բողոքը հայտնեցին Հայոց Ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականության կապակցությամբ:
Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն է: Ջահերով երթին միացել են «Վրաստանի հայկական համագործակցության կենտրոն», «Վրաստանի Հայ ուսանողների միություն», «Վրաստանի հայ երիտասարդական միություն», «Վրաստանի հայ պատանեկան միություն» հասարակական կազմակերպությունները, իսկ բողոքի ակցիային Թուրքիայի դեսպանատան առջև միացան նաև վիրահայ այլ կազմակերպություններ:
«Վրաստանի հայ համայնքի» մամուլի ծառայությունը տեղեկացնոմ է, որ միջոցառմանը մասնակցում էր շուրջ 100 մարդ: Հավաքի մասնակիցների հիմնական պահանջը Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման դադարեցումն էր:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ժամը 14:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև կկայանա բողոքի խաղաղ ցույց' Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով:
Մեկնաբանել