
«Logikcul» ստարտափը 400 միլիարդ դոլարանոց խնդիր է լուծել
2001 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրեցին «Microsoft» ընկերությանը մենաշնորհ ունենալու մեջ: Էնդի Վիլսոնը և Շենգ Յանգը աշխատում էին այն ընկերությունում, որը տպում էր դատաքննության համար անհրաժեշտ նյութերը: Նրանք ստիպված են եղել տպել միլիոնավոր էլեկտրոնային նամակներ: Դեռ այդ ժամանակ այս երկու երտասարդ մենեջերները հասկացան, որ այս խնդիրը զարգացող նորագույն տեխնոլոգիաների ոլորտի բաղթողումն է:
Եթե աշխարհի ամենանորարարական ընկերություններից մեկը ստիպված է տպել փաստաթղթերը, որպեսզի դրանք դասավորեն ըստ կարեւորության, ապա նշանակում է՝ այդ ոլորտում բացթողումներ կան: «Microsoft»-ին մենաշնորհի մեջ մեղադրելու դատավարությանը ներգրավված են եղել 300 փաստաբան: Նրանք դատավարության ընթացքում պետք է գտնեին էլէոկտրոնյին նամակագրության մեջ անհրաժեշտ մասերը:
Այս խնդիրը լուծման համար որոնման ավանդական համակարգը բավարար չէր: Նամակագրության մեջ առանձին մտքեր կարող են արտահայտված լինել շատ երկար նախադասություններով և գրված լինեն փոխաբերական իմաստով: «HP» և «Symantec» խոշոր ընկերությունները ստեղծել էին մի համակարգ, որը կարողանում էր համալիր տվյալներ մասնակի ստուգել, սակայն նրանց ալգորիթմերը անկատար էին եւ փաստաթղթերի ստուգումը կարող է տևել տարիներ:
Դատավարության ընթացքում ծախսվող գումարները շատ մեծ էին, մոտ 70% ծախսվում էր փաստաթղթերի էլեկտրոնային վերլուծության վրա, որը ստացել է «eDiscovery» անունը:
Ամսվա ընթացքում միջինը ծախսվում էր հարյուր հազար դոլար: Այսպիսով՝ այդ տեղեկատվության մեկ գիգաբայթի գինը կազմում էր 18 հազար դոլար: Երբեմն իրական փաստաբանների վրա ծախսվող գումարը շատ ավելի քիչ է, քան ծրագրային այս աշխատանքի դիմաց վճարվողը:
«Logikcull» ստարտափն առաջարկեց կատարյալ ալգորիթմ, որը վերջապես հնարավորություն էր տալիս նաեւ ավելի փոքր ընկերություններին նույնպես օգտվել էլեկտրոնային վերլուծությունից: Արդեն գոյություն ունեցող նմանատիպ ծրագրերից «Logikcull»-ը ամենահաջողվածն է` ավելի արագ է աշխատում և արդյունավետ:
Ամսական երկու հազար դոլարով վերլուծության կարելի էր ուղարկել 4 առանձին գործեր, փաթեթն իր մեջ ներառում էր անվճար 50 գիգաբայթ, իսկ ամեն հավելյալ գիգաբայթի արժեքը 30 դոլար: Արդյունքում արդեն 2009 թվականին «Inc. 500»-ի ցուցակում այս ստարտափը առաջին տեղն էր զբաղեցնում: Դեռևս 2004 թվականին ստարտափն արդեն իսկ շահույթ էր բերում, մինչև որ սկսվեց ֆինանսական ճգնաժամը:
Ինչու հիշեցինք «Logikcull»-ի մասին հենց հիմա. բանն այն է, որ այս տեխնոլոգիան, որը ամեն տարի շարունակում է կատարելագործվել, նոր տեսք է ստացել: ԱՄՆ-ի իրավաբանական ծառայությունների շուկան գնահատվում է շուրջ 400 միլիարդ դոլար: «Logikcull»-ը կարողացել է «Storm Ventures»-ից ներգրավել 4,5 միլիոն դոլար և սկիզբ է դրվել վենչուրային ներդրման առաջին փուլը: Հիմնադիրները պնդում են, որ առաջիկա տարիներին ընկերությունը այլևս «չի գոյատևելու», ընդհակառակը՝ «աճելու է»:
Մեկնաբանել