HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծրագրավորողներն և ստարտափերը՝ Հեքըթոն[ՅԱՆ]-ի շրջանակներում

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի և Seedstars World ընկերության հետ համատեղ մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում կազմակերպեցին հետաքրքիր մրցույթային օր՝ ՏՏ ոլորտի մասնագետների և ստարտափերի համար։

«Ամպային տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին թիմերի շրջանում, արդյունքում նրանք մշակեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում։», - նշեց Արտաշես Վարդանյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվեց ամպային տեխնոլոգիաների և ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից թիմերը օգտագործեցին լուծումներ մշակելիս։ Մասնակիցները, 6 ժամ աշխատելով իրենց գաղափարների շուրջ, ժյուրիի դատին ներկայացրեցին իրենց արտադրանքի նախատիպը։ Առաջին տեղը զբաղեցրեց Հակադրոմ թիմը՝ արժանանալով 650,000 ՀՀ դրամական մրցանակի։ Երկրորդ տեղը, որի մրցանակը կազմում էր 350,000 ՀՀ դրամ, զբաղեցրեց  PaxIT թիմը։  զբաղեցնելով երրորդ հորիզանականը՝ արժեքավոր մրցանակի արժանացան նաև dHunt թիմը։ Միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերությունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ 1,500 ԱՄՆ դոլլար, որին արժանացավ Մակրոսոֆթ թիմը։

Միջոցառման երկրորդ մասը նշանավորվեց Seedstars միջազգային մրցույթի Երևանյան փուլով, որը նախատեսված էր կայացած ստարտափերի համար։ «Seedstars World-ը մի հարթակ է, որը կապ է ստեղծում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնե հովտում և արևմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը։ Մեկ տարվա մեր փորձառությունը ցույց տվեց, որ զարգացող երկրներում ամենամեծ արդյունքների կարելի է հասնել խրախուսելով և ներդրումներ անելով ձեռնարկատիրության մեջ»,- նշում է Ալիզ Դե Տունակը, Seedstars World-ի գործադիր տնօրենը։ Միջոցառման ընթացքում 35 հայցադիմումներից ընտրված 12 ստարտափերը ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Հայաստանը 2016 թ․ին Շվեցարիայում կայանալիք  Seedstars World-ին կներկայացնի Eye Care Plus ստարտափը։

Հեքըթոն[ՅԱՆ]-ին մշտապես աջակցել են տեղական  ընկերությունները։ Այս տարի միջոցառման գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ,  Հովնանյան Ինտերնեյշընլ, Սիքստ և Թի-Էս-Դի ընկերությունները: Միջոցառման մասնակիցները օգտվեցին Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի առաջարկած բարձրակարգ ծառայություններից: Պատահական չէ, որ «Hackathon[Yan]» մրցույթի անցկացման վայր էր ընտրվել «Վահագնի» բնակելի թաղամասը, քանի որ այս թաղամասի բնակիչներն օգտվում են «ՔԱՌՅԱԿ» սակագնային պլանից, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջին անգամ  Հայաստանում, ներկայացրեց օպտիկամանրաթելային տեխնոլոգիաներով մատուցվող՝ IP հեռուստատեսության, ինտերնետ կապի, ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայությունների համալիր լուծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter