HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարվում է քննություն՝ պարզելու գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 55-ամյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

 2015 թվականի մայիսի 30-ին` ժամը 23:45-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 8/10 հասցեում գործող և «Դրայվ -2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել է գազաբալոնը, որի հետևանքով նույն ընկերության  պահակ, 55-ամյա Գ. Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (տեխնիկայի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն առաջացրել է մարդու մահ)։

Կատարվում է նախաքննություն, նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter