HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի արտաքին պետական պարտքը 3,7%-ով ավելացել է

Հայաստանի արտաքին պետական պարտքը 2015 թվականի  մարտի վերջի դրությամբ կազմել է  3,924 մլրդ դոլար: Տարեսկզբի համեմատ այն ավելացել է  3,7%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Արտաքին պարտքի 89%-ը ՀՀ կառավարությանն է, իսկ 11%-ը՝ ՀՀ կենտրոնական բանկինը:

Արտաքին պետական պարտքի 64%-ը բաժին է ընկնում բազմակողմ վարկերին, որից 39,6%-ը (1,555 մլրդ դոլար) Համաշխարհային բանկի վարկերն են, 0,5%-ը (19,196 մլն դոլար)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկինը,  Եվրոպական ներդրումային բանկինը`  1.5%-ը (58,4 մլն դոլար), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամինը՝ 1.5%-ը (59.8 մլն դոլար), Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամինը՝ 0.9%-ը (35 մլն դոլար),  ԱՄՀ-ինը՝ 10,5 %-ը (412,5 մլն դոլար), Ասիական զարգացման բանկինը՝  7,7%-ը (300.6 մլն դոլար) և Եվրամիությանը՝ 1,8 (70,5 մլն դոլար):

Երկկողմ վարկերը կազմել են 476,9 մլն դոլար կամ ընդհանուր արտաքին պարտքի 12,2%-ը: Առևտրային բանկերից ստացված վարկերը կազմել են  17 մլն դոլար՝ ընդհանուրի 0,4%-ը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 917,995 մլն դոլար (23,4%-ը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter