HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան ներմուծվող թռչնամսի մոտ 60 %-ը ԱՄՆ-ից է

Օրերս արգելվել է ԱՄՆ մի շարք նահանգներից թռչնամթերքի և ձվի ներկրումը Հայաստան։ Պատճառը, ըստ ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստան կախելն է։ 

ՀՀ մաքսային ծառայությունից տեղեկանում ենք, որ նախորդ տարի Հայաստանը ներմուծել է մոտ 32 հազ. տոննա թռչնամիս։ Մեծամասամբ ներմուծվում է Բրազիլիայից ու ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ Արգենտինայից, Ուկրաինայից, Չինաստանից, Թոււրքիայից ու Ռուսաստանից: Մասնավորապես, մոտ 19,5 հազ. տոննան  ներմուծել է  ԱՄՆ-ից՝ ընդհանուր 23,3 մլն  դոլարով։ Իսկ 2013-ին ներմուծվել է 21 հազ. տոննա։ Այսինքն՝ Հայաստան ներմուծվող թռչնամսի մոտ 60 %-ը ԱՄՆ-ից է։ 

ԱՄՆ-ից Հայաստան կենդանի վիճակում գտնվող ընտանի թռչուն, ինչպես նաև՝ թռչնի ձու չի ներմուծվում։

Հիշեցնենք, որ վերջերս արգելվել է նաև Թուրքիայից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter