HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

Նոյեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-ԵՄ Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակությանը՝  ղեկավար Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր ձեւափաչ:

Զրույցի ժամանակ երկուստեք առանձնակիորեն կարեւորվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված քայլերին:

Բանակցությունների օրակարգում էր նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի արտգործնախարարը Եվրոխորհրդարանի պատվիրակությանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter