HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Բերյանը լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ

Երեկ՝ հունիսի 1-ին, հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փոքր տրամաչափի հրացան, 50մ, 3 դիրքից` 40 կրակոց ծնկած, 40 պառկած և 40 կանգնած, տղամարդկանց նախնական փուլի արգելքը հաղթահարած 70 մարզիկ մասնակցել է հիմնական վարժությանը, այդ թվում` Հրաչ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը:

Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը, խոցելով 1151 միավոր, գրավել է 67-րդ տեղը, իսկ Հրաչ Բաբայանը, խոցելով 1162 միավոր, գրավել է 48-րդ տեղը: Այսքանով ավարտել են մրցելույթները մեր մարզիկները` հանդես գալով մրցաշարային աղյուսակների միջնամասում: Սակայն մեր մարզիկները ձեռնունայն չեն վերադառնում աշխարհի գավաթից. Սուրեն Բերյանը լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ: Օդամղիչ հրացան, 10մ վարժությունում նա խոցել էր 621,8 միավոր` ՄԿՍՎ ցուցանիշը գերազանցելով 1,8 միավորով:

Հայ հրաձիգները այսօր ժամանել են հայրենիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter