Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում
- «Հրազդան» մարզադաշտի հեռանկարում առեւտրի կենտրոնի տեսլականն է
Այն, որ կառավարությունը անփույթ է վերաբերվում սեփական ժառանգությանը, վաղուց արդեն գաղտնիք չէ, սակայն որ կարելի է բացահայտ անտեսել «Հրազդան» մարզադաշտի պես կառույցը` արդեն զարմանալի է: (Հեղինակ` Աննա Մուրադյան)
- Սերժսարգսյանական մոնոլիտ իշխանության ձեւավորման զոհերը
Խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ Սերժ Սարգսյանն սկսեց իր մոնոլիտ իշխանության ձեւավորման գործընթացը, որը չէր կարողանում իրականացնել անցած երեքուկես տարիների ընթացքում: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)
- Անվտանգություն սեփական պաշարների հաշվին
Հարցազրույց ՀՀ նախագահի նախկին (1991-1993 թթ.) խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ
- 10 տարի առաջ կարգալույծ արված թեմի առաջնորդը պատրաստվում է դատի տալ «Արմենիա TV»-ին
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նախկին առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը (ավազանի անունը` Ղազարոս Կյուրեղյան) պատրաստվում է դատի տալ «Արմենիա TV» հեռուստաընկերությանը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- Միմյանց ընդառաջ շարժվելու համար պետք է փոխվեն հասարակական-քաղաքական համակարգերը
Հարցազրույց հասարակական գործիչ, քաղաքագետ Ռասիմ Աղաեւի հետ
- Շիրակավանում մարդիկ քնում-արթնանում են ջուր ունենալու երազանքով
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղը հիմնադրվել է 1976 թ., Ախուրյանի ջրամբարի կառուցման հետեւանքով ջրի տակ մնացած հին գյուղի փոխարեն: Ներկայիս անվանումը ստացել է 1950 թ.: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- «Հակակարկտայինը դմբացնում են, երբ գեղըմը տոնախմբություն ա լինում»
Դսեղցիները զրկված են ոռոգման ջրից: Ամռան տապին հարկադրված են լինում այգիներն ու դաշտերը ոռոգել խմելու ջրով, որի հետեւանքով գյուղում խմելաջուրը չի բավականացնում: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
- Մի քանի կենսագիր եւ մեկ որբ. մաս 2
Պատկերացրեք, որ շատ հաստ գիրք եք կարդում: Դուք սիրում եք ամեն մի էջը, եւ սա լավագույն գիրքն է, որ երբեւէ ձեզ հանդիպել է: Այս գիրքը ձեզ ստիպել է լաց լինել, ծիծաղել, ցանկանալ փրկել կյանքեր, ցանկանալ սպանել, ստիպել է ձեզ մերժել Աստծուն, երբ էջերը չափազանց անսիրտ էին, եւ ստիպել է ձեզ հայցել Նրա ներողամտությունը, երբ դուք հասկացել եք, թե ինչու: (Հեղինակ` Սամվել Արմեն)
- Կ. Հակոբյան «Արցախի չճանաչված լինելը բացասական է ազդում արտադրանքի արտահանման վրա»
«Արցախֆրուտ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2008 թ.-ին, և գործարանի շինարարությանը զուգահեռ արտադրում էին մի քանի տեսակի ապրանքատեսակներ: (Հեղինակ` Քնար Բաբայան)
- Ցած է նետվել դպրոցի երկրորդ հարկից ու վնասել միայն ձեռքը
Նորապատ գյուղում վերջին մեկ ամսվա խոսակցության գլխավոր թեման 16-ամյա Ազատ Աղամյանի` դպրոցի երկրորդ հարկի պատուհանից կատարած թռիչքն է: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Հարուստը կուտե, երբ կուզե, աղքատը` երբ կունենա
Կանգնած ենք տուն կոչված, ապրելու համար մի կերպ հարմարեցված անդուռ, անլուսամուտ քարաշեն մի կացարանի մոտ: Երեք մետր լայնք ունեցող բացվածքը ծածկված է բրեզենտե կտորով ու մի հին կարպետով: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- Օրենքի հետ «խաղ»` հօգուտ պատգամավորի կամ ի վնաս սովորական մարդու
Այն բանից հետո, երբ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը դիմեց դատարան` պահանջելով պարտավորեցնել պատգամավորին վիրավորելու համար իրենից ներողություն խնդրել եւ վճարել 1 մլն դրամի փոխհատուցում: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
- Իջեւանի նախընտրական աշունը
Նոյեմբերի 13-ին կկայանան Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններ: Սկզբում թեկնածուները 5-ն էին, սակայն դեռեւս չգրանցված, անկուսակցական, ներկայումս չաշխատող Աշոտ Բեգինյանը թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին գրավոր խնդրեց իր թեկնածությունը չգրանցել: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել