HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:

Նախագահը կարևորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի և տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները:

«Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար և ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրի ներքաղաքական գործընթացներին, արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter