Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հունիսի 4-ի գիշերը, 5-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 4-ին, 6-8-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 4-7-ը էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 4-ի գիշերը, 5-ին օրվա երկրորդ կեսին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 4-ին, 6-8-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Առավել մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել