HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. քննիչը արձանագրել է ցուցմունք, որը մեղադրյալը չի տվել. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Հայկ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իր անչափահաս որդու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի և իր որդու միջև առերես հարցաքննության ժամանակ քրեական գործը քննող քննիչը ցուցմունք է արձանագրել, որը մեղադրյալը չի տվել: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: 

Քաղաքացի  Հայկ Ա.-ի հաղորդման հիման վրա քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասիհատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter