HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին և Չինաստանի ժողովրդին տոկունություն և ոգու արիություն։

Վստահ եմ, որ ՉԺՀ կառավարության ձեռնարկած ջանքերը կնպաստեն փրկելու հնարավորինս շատ մարդկային կյանքեր»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter