HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում նշել են Սուրբ Զատիկը

Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի 120 երեխաներ ապրիլի 23-ին Քրիստոսի հարության' Սուրբ Զատիկի տոնը նշեցին ավանդական արարողակարգով:

Մանկապարտեզի բոլոր հինգ խմբերի երեխաների ճաշասեղաններին դրված էին նորածիլ ցորեն, կարմիր և այլ գույներով ներկված հավկիթներ և չամիչով հաց:

Ավագ խմբի 25 երեխաներ հանդես եկան Քրիստոսի հարության մասին ներկայացմամբ: Երեխաները փառաբանեցին Տիրոջը, իսկ Տերը ոգեկոչեց. «Թողեք ինձ մոտ գան երեխաները, քանզի նրանցն է երկրի թագավորությունը»:

 Երեխաներից Նանեն Տիրոջից խնդրեց. «Տատիկիս տուր առողջություն», Սյուզին մայրիկի ու հայրիկի համար ժպիտ խնդրեց, փոքրիկ Վերոնիկան Տիրոջը հայտեց իր մեծ երազանքը. «Քույրիկ եմ ուզում, կամ էլ ապերիկ», Դավիթն էլ խնդրեց երկրին խաղաղություն:

Փոքրիկները խնդրեցին նաև անհոգ մանկություն. «Տեր, թոն արա, թոն-թոն արա, գարի հացը բոլ-բոլ արա»,-միաբերան Տիրոջից խնդրեցին երեխաները:

Փոքրիկները ներկայացրին նաև աստվածաշնչյան 10 պատվիրանների ու «Ոսկե օրենքի» խորհուրդը: Խոստացան սրբությամբ կատարել Տիրոջ պատվիրանները և մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես կցանկանային իրենց հետ վարվեն:

Ներկայացումը ուղեկցվում էր երեխաների երգերով և պարերով:

 Մանկապարտեզի վարիչ Անահիտ Հախվերդյանը ներկայացման ավարտին երեխաներին ողջունեց. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,- միաձայն պատասխանեցին երեխաները:

Ներկայացումից հետ մանկապարտեզի բոլոր 5 խմբերում ացկացվեցին «Զատիկի» տոնի հետ կապված պարապունքներ և ձվախաղ, որից հետո երեխաները ճաշակեցին «Զատիկի» գունավոր հավկիթները:

Մանկապարտեզի վարիչ Անահիտ Հախվերդյանը ներկայացումից հետո «Հետքին» ասաց. «Մի կողմից խնդիր ենք ունեցել Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից մեկի' Զատիկի հոգևոր իմաստը ուսուցանել երեխաներին, մյուս կողմից նկատում ենք, որ մանկապարտեզի շատ երեխաների ծնողներ տարբեր աղանդների մեջ են ընգրկում մեր երեխաներին, որն էլ բացասական է ազդում նրանց հոգևոր դաստիարակության վրա: Փորձել ենք երեխաների' Հայ առաքելական ոգով դաստիարակելու խնդիրը այս կերպ լուծել»:

Թիվ 6 մանկապարտեզը Ալավերդիում մեծ համբավ ունեցող մանկապարտեզներից է: Մանկապարտեզում ընդգրկվելու երեխաների պահանջարկը մեծ է. «Բավականին երեխաների հերթագրում ենք մանկապարտեզում տեղ բացվելու դեպքում ընդունելու համար, սակայն դպրոցահասակ երեխաներին չենք մերժում, բոլորին անվերապահ ընդունում ենք»,- ասաց Անահիտ Հախվերդյանը:

Մանկապարտեզի փոքրերի խմբերում ընդգրկված են 20, իսկ միջին և ավագ խմբերում' 25-ական երեխաները: Մանկապարտեզը ապահովված է նաև մասնաետ-կադրերով:

Մեկնաբանություններ (20)

zxz
es hamamit chem kez het hargajan Hrachik...
ԱՎՈ
Hargeli paron Baghdasaryan. naev im hargvac parberakanneric e. Es shat em gnahatum ev Dzez, ev , ev Larisa Paremuzyanin. Bayc ays hodvatsy stver e gcum Bolorit vra. Ba sa -in vael hodvats e?(Chnayac qnnarkumn el chi hodvatsi shurjy). Naev da e apacucum, vor hatuk npatakov drvats hodvac e. Vor haneq aveli chisht kaneq hargeli paron Baghdasaryan. Der ush chi.
txur em
mer qaxaq@ dardel e amena vat@ ,mek meku viravorel irenc ararqnr@ toxat urishi en viravorum ;;;;;;;;;;teman surb zatiki masin e isk duq qnnarkum ek andi baroyakanutyun ;;;;;;;;;;;;; ES TIV VEC 6 MANKAPARTEZI TNORINUTYAN@ SHNORAKALUTYUN EM HAYTNUM MIJOCARUM@ KAZMAKERPELU HAMAR U ASEM AYT ANDANC CHEM JANACHUM
Gevorg-Areg
Diplomainis hamar shat lav tema darcav cer kriv@ mersi :)
Հրաչիկ
համաձայն եմ Լարիսայի հետ, մենք էնքան ենք իջել, որ իրական արժեքները ղառնել ենք աղբին, ես վատաբանօղ կանայք սերիալներ են նայւմ, երեվի գիրք էլ են կարդացել ջահել ժմանակ ու ցավել են անպատասխան սիրո եւ այլնի համար..Հիմա ճարպակալել են ես կանայք իրենց գող ու հանցագորժ ամուսինների փողերով ու լացուկոծ են կապել ու սագեռի նման ֆշշացնում են, տեղներդ վեր ընկեք աը հիմարներ, ինչա արել իրա սիրո մասին Անահիտը ընդամնեը բարձրաձայնելա, ուրեմն անմեղին դատող, մեղավորից փող վերցնող, տասնըակ մարդկանց ճակատագիրը կորաբած 15 տար առաջ չլոտ միլպետը դարձավ օլիգարխ Քօչինյանի օգնւտյամբ, հիմա դասելա սուրբ ձեզ համար, թե միլպետի հօվանավօրությունը վայելող ձեր գող ամուսնների / վստայհ եմ եդ վատաբանօղները մի խումբ գօղերի, մաքսային թանանչիների, միլիցիայի պահակայինի գօղերի, ղանւթ մանութ ունեցող վաշխառուների կանայք ե, ինչ եք խարնվել, խելոք վեր ընկեք ձեր տեղը, Անահիտի մազը փոխելու չէ, ձեր հոտած, յուղկալած գավառական քաղաքենի ու միայն ձեր քսակների պահպանությամբ անհանգիստ մռութներից, մի քիչ լայն նայեք աշխարհին, նա մենակ ձեր մարդկանց գողացած ու թալանած փոխերով չի, էնտեղ զգացումներ էլ կան, պինդ Մնա Անահիտ չեմ ասում լավ ես արել, բայց դա ոչ մեկի գործը չի, կներեք ես տղամարդ եմ, էլ հասցե չունեմ, գրում եմ կնոջ հասեից:
հերմինե
Անահիտը ուժեղ կամքի տեր մարդ է, բարի, սրտակից հոգի ,բնատուր խելքով,գեղեցկությամբ,որը առաջ է բերում բնական նախանձ և չարակամություն թշվառների սրտերում
Սոնա Սահակյան
Երկնքում մի ամպ արևին փակեց ու ստվեր գցեց աշխարհի վրա, իմաստը որն է՝ ամպը երբ ցրվեց, արևը նորից պիտի փայլփլա... (ամպը՝բամբասողներն են,արևը Անահիտ Հախվերդյանը...կեցցե Անահիտ Հախվերդյանը)...
hamaqaxaqaci
Hargeli Anahid Haxverdyan shnorhavorum enq &ez ashxatavorneri orva kapakcutyamb cankanum enq ashxatanqayin ev an&nakan erjankutyan berkranq...
ARAM
HANDESY HRACHALI TPAVORUTYUN TVEC MEZ
Լարիսա Փարեմուզյան
Ես զարմացած եմ Սիրուշի առաջարկության վրա : Ակնհայտ է, որ տիկին Սիրուշիկի վրա սառը ցնցուղի ազդեցություն է թողել Ս. Զատիկի տոնին թիվ 6 մանկապարտեզի երեխաների գեղեցիկ հանդեսը: Նա այն համարում է քաղաքի խայտառակություն: Պարզվում է Սիրուշիկը խայտառակություն բառի իմաստը չի հասկանում: Ուրեմն Սիրուշիկ, քաղաքի խայտառակությունը ուրիշից գողացած փողերով շենքեր ու շինություններ, գազի ու բենզինի լցակայններ, սեփական շենքեր ու խանութներ կառուցելն է, որոնց հուսով եմ կանդրադառնանք առաջիկայում: Քաղաի խայտառակությունների շարքում պետք է դասել նաև թալանվող դպրոցները: Ու ես Սիրուշիկ ,ինչպես դու առաջարկում , որ կարաք էդ թալանը հանձնեք դրանց իսկական տերերին` ժողովրդին, իսկ երեխաներին, իրենց վարիչի հետ, հանգիտ թողեք:
Գայանե
Ինչի , Սիրուշ, էս երեխաները քաղաքի բնակիչներ չեն: Թե կարծում ես էս քաղաքը քո սեփականությունն է:
Լիլիթ
Ամենածիծաղելին նա է, որ Սիրուշի, Արփինեի և էլի կանանց անվան տակ այստեղ հանդես են գալիս տղամարդիկ: Ես ցավում եմ , քանի որ դրանք այն տղամարդիկ են, որոնց կյանքի փակ էջերում աղբը լիքն է: Ես հավատացած եմ բարեկիրթ տղամարդը իրեն թույլ չի տա թուլամորթ ու ողորմելի դառնալու և ամենածար հանգամանքներում անգամ կնոջ հանդեպ այսպես ծիծաղելի իրեն դրսևորելու:
111
էս ինչ անմիտ մարդիկ կան մեր քաղաքում... գովում ու գովաբանում, գովում ու գովաբանում...ձեր հարգանքը ձեր մեջ պահեք, ձեր երեխաների տնօրենը, վաղ թե ուշ, դա կնկատի... ԱՉՔ ՄԻ ՄՏԵՔ....Ձեր շուրջն ավելի կարևոր բաներ են կատարվում, քան ինչ որ մեկի բարոյականության հարցի քննարկումն է...
Ծնող
Հարգելի Հետք , շատ ավելի ճիշտ կլինի քննարկենք հոդվածը: Թե չէ բոլորիս մասին էլ մեծաբերանություններ կարող են գրել, ինչպես Արփինեի նմանը:
Susanna
Արփինե, իսկ մտածել ես, թե դու ով ես, որ այդպիսի կնոջը ոչ հարիր բառերով գնահատականներ ես տալիս: Դո կարգին կին ե?ս հա, քո կարծիքով, բա կարգին կինը իր բերանից այդպիսի բառեր է բաց թողնում: Ուրեմն հիշիր, դու փորձում ես գնահատական տալ քեզնից շատ դաստիարակված ու բարոյական մի կնոջ: Իսկ քո մակարդակի մասին պատկերացում կարելի է կազմել քո բառերից:
Անգին
Arpine, du qo ancac kianqy hishum es, Anahit Haxverdiani lav varish linely, insh kap uni qo tgex gnahatakanneri het. Ev verjin hashvov, qo artahaitac barery xosum en qo dastiarakutian masin. Es gtnum em, vor qo dastiarakutyan ter mardik hastat urishnerin gnahatakan talu iravunq shunen.
Anush
Կոմենտարիաներ գրողներին խորհուդ կտայի ուշադիր կարդալ հոդվածը, այն երեխաների հետ կատարվող խիստ բարեխիղճ աշխատանքի մասին է:Անհարմար է, երբ որոշ մարդիկ չեն նայում հոդվածի նկարներին: Ասեմ նայեմ, որ Անահիտ Հախվերդյանը լավ մարդ և լավ տնօրեն է: Բոլորս էլ ունենք հակառակորդներ , ովքեր չարակամ են և նրանց կյանքի իմաստը չարախոսելն է: Վերջիններիս հիշեցնեմ , քիթը ուրիշների անձնական կյանքի մեջ մտցնելը մեղմ ասած անբարոյականություն է: Կոմենտարիաներ գրողները մեծ մասը գրում են ոչ իրենց ազգանուններով: Եթե դուք գտնում եք, որ այնքան լավն եք, որ կարող եք Ձեզ թույլ տալ մտնել ուրիշի կյանքի մեջ և արատները չհիշելով , նրան գնահատական տալ, ուրեմն նախ լավ կլինի գնահատական տաք Ձեր նկարագրին: Իսկ Անահիտ Հախվերդյանը շատ կարգին, իր աշխատանքին նվիրված, իր կոլեկտիվի կողմից հարգված մարդ է: Ուղղակի ցավալի է, որ թերթի էջեր են խծկվում բամբասանքի սիրահար` անպարկեշտ մարդիկ:
SUSANNA
YNKER ANAHITI OROQ MANKAPRTEZY KRKIN CAXKUNQ E APRUM
Հետք
Հարգելի ընթերցողներ և քննարկման մասնակիցներ, խնդրում ենք անձնական բնույթի վիրավորանքներ, հայհոյանքներ չգրել, նման արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները ջնջվում են:
111
...և ի՞նչ... էլ մանկապառտեզ չկա՞, որ Սուրբ Զատկի տոն են նշել... Ձեր գովաբանություններն էլ ձեզ պահեք ու աչք մի մտեք... համոզված եմ, որ ձեր երեխաների մանկապարտեզի վարիչին ընկած ժամանակ բոլորդ էլ վատաբանում էիք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter