HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջոն Հեֆերնն ու Հասմիկ Պողոսյանը ստորագրել են Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման հուշագիրը

Նոյեմբերի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց ԱՄՆ դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը  ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիրը: Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է: Հյուրերը, պետական պաշտոնյաները և Հիմնադրամի ծրագրերի նախորդ տարիների շահառուները կարևորեցին հիմնադրամի դերը Հայաստանի մշակութային ժառանգությունը և ընդհանուր համաշխարհային մշակույթը պահպանելու գործում:

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ստեղծման գաղափարը հաստատվել է ԱՄՆ կոնգրեսի կողմից 2000թ. աշնանը և այդ ժամանակվանից ի վեր Հիմնադրամի ներքո իրականացվել են մշակութային արժեքների պահպանության 640 ծրագրեր աշխարհի 100 երկրներում, որոնց իրականացմանն ուղղվել է շուրջ 26 միլիոն ԱՄՆ դոլար:

Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվում են մշակութային արժեքների պահպանությանն ուղղված բազմազան ծրագրեր, մասնավորապես` պատմական նշանակության շենքերի վերականգնում, թանգարանային հավաքածուների հաշվառում և պահպանում, հնաբանական վայրերի պահպանություն, անհետացման եզրին գտնվող ավանդական արվեստների, տեղական լեզուների/բարբառների պահպանությանն ուղղված աշխատանքներ և արխիվների ու ձեռագրերի պահպանման պայմանների բարելավում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի  կողմից ֆինանսավորվել են հետևյալ ծրագրերը.

  • 2005թ. Կինո-ֆոտո-ֆոնո արխիվ. ջերմաօդային կարգավորման համակարգ Հայաստանի ազգային կինո-ֆոտո-ֆոնո արխիվի պահոցի համար
  • 2007թ. Տաթևի գիտակրթական կենտրոն. 9-րդ դարի համալիրի տարածքի մաքրում և պատերի ամրացում
  • 2009թ.  Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն. աշխարհում գոյություն ունեցող միջնադարյան խաչքարերի ամենամեծ հավաքածուի հաշվառում ու տարածքի պարսպապատում
  • 2010թ. Ազգագրական պարի և երգի պահպանություն (ընթացքի մեջ է)
  • 2011թ. Միջնադարյան քարե կամրջի պահպանություն Գառնու կիրճում

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև իրականացված ծրագրերի ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք http://exchanges.state.gov/culprop/afcp/ էջը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter